Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Շնորհակալագիր. izmirlianmedicalcenter.com

Շնորհակալագիր. izmirlianmedicalcenter.com

13 տարի ծանր Ալցհեյմերով հիվանդ մայր խնամելուն զուգահեռ, բժիշկները կոկորդի քաղցկեղ աշխորոշեցին այս անգամ ամուսնուս՝ Մարատի մոտ։ Անահիտ Հանեյանը՝ մայրս, վաստակաշատ գիտնական է, մեկն, ով իր կենդանության օրոք արդեն ընթերցվում է Հարվարդում ու Օքսֆորդում, հայերենի քերականական համակարգի ու բարբառների բացառիկ գիտակ։ Ես և Մարատը տարիներով մեր համեստ ապրուստն ուղղել ենք այսպիսի մայրիկի առողջության պահպանմանը, նրա խնամքին։ Մարատի հիվանդության լուրն ուղղակի ամպրոպ էր՝ պարզ երկնքում։ Բոլոր առումներով, այդ թվում՝ նյութական։ Գոյացությունն օր օրի էր մեծանում, իսկ մենք ի վիճակի չէինք անգամ պարզ ՄՌՏ հետազոտություն անցնելու․․․

Փնտրտուքները մեզ հասցրին Իզմիրլյան հիվանդանոց, որովհետև այստեղ էր աշխատում ձայնալարերի գոյացության լավագույն մասնագետը՝ Վալերի Գարեգինովիչ Ստեփանյանը։  Առողջապահության նախարարությունից ստացանք պետպատվերի ուղեգիր, սակայն որ հիմնարկ դիմեցինք, լսեցինք մեկ պատասխան․ տարեվերջ է, սպառվել են պետության կողմից բուժհաստատություններին փոխանցվող գումարներն ու անվճար տեղերը։ Կրկին ուղղվեցի  Իզմիրլյան, այս անգամ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակ, ում մասին միայն լսել էի, որ նա Հայաստանի օրթոպեդիայի ու վնասվածքաբանության լեգենդն է։ ,,Մեզ շտապ ՄՌՏ է պետք,,,- ասացի։ Պետք է՝ կանենք,-ժպտալով պատասխանեց տնօրենը, անմիջապես պատվիրակելով մասնագետին ու հավելելով՝ այս կյանքում միայն պաշտոնականությունը չէ, նաև՝ մարդկային հարաբերություններն են կարևոր․․․

Կոկորդի գոյացությունը հաստատվում է, Մարատին նշանակվում է հրատապ վիրահատություն։ Մինչդեռ վիրահատությունն արժե մոտ մեկ միլիոն դրամ,  կրկին կանգնում ենք չարաբաստիկ նյութականի անբավարարության փաստի առջև։ Օր-օրի ավելի ու ավելի ծանր շնչառություն, հետո՝ հեղձուկ, և ի վերջո՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք․․․  Ճարահատյալ՝ կրկին զանգում եմ Իզմիրլյան։ Մամուլի քարտուղարն ուղեկցում է ինձ հիվանդանոցի փոխտնօրենի մոտ։  Խնդրի հրատապությունը ներկայացնելուց հետո հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր ստորագրելու, որ հիվանդի վիճակը չբարդացնելու նկատառումով վիրահատությունը կարվի անմիջապես,  վճարումը՝ եռամսյա ժամկետում։ Այդպես էլ վարվում ենք։

Այժմ ամուսինս ապաքինվում է՝ հետևում թողնելով շուրջ եռամսյա մղձավանջը․․․

Սակայն հետաքրքիրը վերջում էր։ Պարզվեց, որ այս ամենից իր արձակուրդ մեկնելուց առաջ քաջատեղյակ էր Իզմիրլյան ԲԿ տնօրեն պարոն Չարչյանը և հանձնարարել էր ամեն գնով ընդառաջել բարդ վիճակում հայտնված  հիվանդին։

Եվ այսօր նաև ես եմ փաստում, որ պարոն Չարչյանը ոչ միայն փայլուն բժիշկ է, առողջապահական հաստատության անթերի կառավարիչ ու լավ մարդ, այլև բացառիկ վեհանձն ու բարեհոգի անձնավորություն, ում հիվանդները հարգում են։ Խորին երախտագիտություն նրան․․․

Բարեսիրտ ու հազվագյուտ պրոֆեսիոնալ մեր բժշկին ևս շնորհակալություն, մարդ, ով լինելով ոչ միայն Հայաստանի, այլև՝ հարավկովկասյան տարածաշրջանի երկրների լավագույն վիրահատող քիթ-կոկորդ-ականջ բժիշկը, այնքան համեստ է, որ  թվում է՝ այս տեքստն ընթերցելով կասի ՛՛Նանե ջան, դրա կարիքը չկար՛՛։ Վալերի Գարեգինովիչ, երախտապարտ ենք, մեր չընդհատված լուսաբացներով ենք Ձեզ պարտական։

Հատուկ շնորհակալություն Ամալյային՝ Իզմիրլյանի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուին։ Նա այնքան հանգիստ է, որ թվում է՝ ինքն էլ է բժիշկ, թեև տպավորում է նաև հաղորդակցվելու իր անթերի կարողությամբ։

Եվ վերջապես, Իզմիրլյանի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանին ենք մեր երախտիքի խոսքն ուղղում․ շնորհակալություն մեզ չմերժելու, վիրահատության գնի զեղչման և վերջապես՝ Ձեր անսպառ լավատեսության համար, որ Մարատի մոտ ամեն բան լավ է լինելու։

Հուսանք՝ այդպես էլ կլինի․․․

Ն. Մակուչյան,
Ապաքինվող Մարատ Հովհաննիսյանի կինը,
Երևան, 2018թ․

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ